2016 թվականի ամռանը մեկնարկել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցումը, որը ներառում է 17 կիլոմետր երկարությամբ ջրատարի արտաքին, հարյուրավոր կիլոմետրերի հասնող ներքին ցանցի, վեց աղբյուրակապի, օրվա կարգավորիչ 3 ջրամբարների կառուցում:

Սպասվում է, որ շինարարության առաջին փուլում կկառուցվի
17 կիլոմետր երկարությամբ արտաքին ցանց, երկու 800 տոննա տարողության և մեկ հատ 120 տոննա տարողության օրվա կարգավորիչ ջրամբարներ, ինչպես նաև 6 աղբյուրակապեր:

Հաջորդ փուլը իրենից ենթադրում է գյուղի ներքին ցանցի ամբողջական կառուցումը:

Եթե նախկինում գյուղի բնակչությունը խմելու ջուր ստանում էր 2-3 օրը 1 անգամ՝ 2-3 ժամ տեւողությամբ, ապա այս ծրագրով ջրամատակարարումը կդառնա շուրջօրյա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել