Ֆինանսական համահարթեցման համակարգը իրենից ներկայացնում է պետական բյուջեյից համայնքային բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրամադրվող գումար, որը բաշխվում է ըստ մեկ շնչին ընկնող եկամտային ունակությունների, իսկ մեծ մասը՝ ըստ բնակչության։

Գործող քաղաքականության համաձայն դոտացիաների բաշխման գործընթացը համայնքները տարանջատում է երկու խմբի՝ 300 և պակաս , ինչպես նաև 300-ից ավելի բնակչություն ունեցողների միջև: Ներկայիս պայմաններում մինչև 300 բնակիչ ունեցող համայնքները ստանում են պետական բյուջեյով ամեն տարի սահմանվող հաստատուն գումար, որը կազմում է մոտավորապես 3.5 միլիոն դրամ:

Նման քաղաքականության փոփոխության կարիքը հասունացել է մի շարք պատճառների հետևանքով: Մասնավորապես ՝ նման բաշխման ժամանակ հաշվի չեն առնվում համայնքների ֆինանսական կարիքները և դրանց տարբերությունները, արտացոլված չեն ծախսային յուրահատկությունները:

Առաջարկվող փոփոխությունների հետևանքով հաշվի են առնվելու համայնքներում առկա խնդիրները,գալիք երեք տարիներին յուրաքանչյուր համայնքի դոտացիաների հաշվարկի համար, որպես բազային անփոփոխելի գումար համարվելու է 2016թ. հատկացված դոտացիան և 2017, 2018 և 2019 թվականների դոտացիայի ընդհանուր գումարի՝ 2016 թվականի դոտացիայի ընդհանուր գումարի նկատմամբ հավելաճի բաշխման արդյունքում համապատասխան համայնքին հատկացված դոտացիայի հանրագումարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել