Էներգետիկ ոլորտի զարգացումը ցանկացած պետության համար առանցքային է տնտեսության առաջխաղացման գործընթացում:

Իրանի հետ Հայաստանի համագործակցությունը այս ոլորտում բավականին հեռանկարային է: Այդ ուղղությամբ տարվող քայերից մեկը «Էներգաիմպէքս» պետական նոր ընկերության ստեղծումն է, որը պետք է զբաղվի իրանական գազի վաճառքով:

Սպասվում է, որ երկու տարուց, երբ ավարտվի Հայաստանի և Իրանի երրորդ բարձրավոլտ գծի կառուցումը, ապա հնարավոր կլինի գազի ներկրման ծավալները ավելացնել մոտ երեք անգամ:

Գործընթացի սկիզբը դրվեց այն ժամանակ, երբ
համաձայնություն ձեռք բերվեց Իրանից Վրաստան գազ ներկրելու վերաբերյալ: Հայաստանը կարող է դառնալ ոչ միայն տարանցիկ երկիր Վրաստանի և Իրանի միջև: Առկա է նաև հեռանկար առ այն, որ Իրանից Վրաստան ներկրվող գազը արտահանվի նաև այլ երկրներ: Այս պարագայում Հայաստանը կարող է իր ազդեցությունը մեծացնել միջազգային շուկայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել