Եթե համեմատենք հունիս և հուլիս ամիսներին պարենային շուկայում արձանագրված գնային ցուցանիշները, ապա կտեսնենք, որ հուլիսին արձանագրվել է 4.3 տոկոս գնանկում:

Գնանկման պատճառը՝ բանջարեղենի և կարտոֆիլի ՝ 20.9 տոկոս և մրգի 19.4 տոկոս գների նվազեցումն է: Ընդանուր առմամբ վերը նշված ժամանակահատվածում պարենային 13 ապրանքախմբերից 10-ում արձանագրվել է գնանկում:

Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա այստեղ նույնպես ցուցանիշները դրական են: Մասնավորապես՝ հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է գների 1 տոկոս նվազում: Դա պայմանավորված է հագուստի և գործվածքի՝ ՝ 3.9 տոկոս, կոշկեղենի՝ 2.5 տոկոս և վառելիքի` 2.2 տոկոս գնանկումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել