ՓՄՁ-ները զինվում են ՏՏ-ով

Բազմաթիվ ընկերություններ իրենց արտադրանքի վաճառքը իրականացնում են օնլայն տարբերակով: Հաճախ դա հնարավորություն է տալիս խնայել կապիտալի այն հատվածը, որը պետք է ծախսվեր խանութներ բացելու նպատակով:
Հայաստանում արտադրվող ապրանքների վաճառքը խթանելու նպատակով մի շարք ՓՄՁ-ներ կհամագործակցեն օնլայն վաճառք իրականացնող ընկերությունների հետ:

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է օնլայն տարբերակով իրականացվող գնումների զգալի աճ: Մարդիկ սկսել են ավելի շատ վստահել նման ընկերությունների: Բացի դրանից, հնարավորություն է ստեղծվում տեղական արտադրանքը վաճառել նաև արտասահմանում:

Սպասվում է, որ առցանց վաճառք իրականացնողների կողմից ՓՄՁ-ներին կտրամադրվի նաև մարքեթինգային անվճար խորհրդատվություն, որը կծառայի ապրանքների սպառման ծավալները ավելացնելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել