Այսօր լրացավ Պարույր Հայրիկյանի մատնանշած «հնարավորության վերջին» 30 ժամը, և նա, «ի զարմանս» հայ ժողովրդի, հետ վերցրեց իր` ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու դիմումը:
Հարց է առաջանում մի՞թե Հայրիկյանը լավացել է:
1. Չենք կարծում, որ երեսուն ժամվա ընթացքում Հայրիկյանի վիճակը ինչ-որ կերպ փոխվել է:
2. Ասածս չի նշանակում, որ նա իր դիմումը հետ է վերցրել որոշակի ուժերի` այս դեպքում արդեն «ներսի», հորդորով:
3. Ավելի հավանական տարբերակն այն է, որ Հայրիկյանը ընդհանուր հայտարարի է եկել համապատասխան մարդկանց հետ կամ հստակեցրել է իր «ստանալիքները» ընտրությունների բնականոն ընթացքին չխոչընդոտելու համար: 
Հ.Գ. Կամաց-կամաց հաստատվում է այն մտավախությունը, որ Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը ուղղված էր թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՛ մեր ժողովրդին, թե՛ իշխանություններին և թե՛ ՀՀ-ին, բայց ոչ Պարույր Հայրիկյանի դեմ, քանի որ սրանից օգտվեց միայն ինքը.
1. Բարձրացավ նրա վարկանիշը, հայտնվեց «թոփ լուրերի կիզակետում»,
2. Իշխանությունները նրան պարտք մնացին ընտրությունները չհետաձգելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել