Հանրահայտ Crocs բրենդի կոշիկները գրավել են աշխարհը, ընկերությունում պնդում են, որ այս կոշիկները պատրաստվում են հատուկ՝ Croslite նյութից, որը բնական բուսախեժ է պարունակում:

Սակայն ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ օգտվել հանրահայտ բրենդերից և շատ հաճախ գնում են բրենդերի էժանագին կրկնօրինակները, որոնք, ինչպես պարզվել է, կարող են շատ վտանգավոր լինել առողջության համար:

Վերջերս գերմանացի հետազոտողները ուսումնասիրությունների շարք իրականացրեցին, որոնց համար ընտերցին Crocs կոշիկների պլաստիկից պատրատված կրկնօրինակների 10 տեսակներ:

Պարզվեց, որ պլաստիկից կոշիկները 60%-ով բաղկացած են հոտավետ բազմացիկլային ածխաջրածիններից: Այս կանցերոգեն միացությունները հետագայում կարող են մի քանի տեսակի քաղցկեղի պատճառ դառնալ: Ընդ որում՝ նյութից շատ ավելի շատ էր սև գույնի հողաթափերի մեջ:

Այս պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս չօգտվել պլաստիկից պատրաստված կոշիկներից, հատկապես առավել ուշադիր պետք է լինեն ծնողերը՝ երեխաների համար կոշիկ ընտրելիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել