Երբ օրեր առաջ իրանական ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ նախատեսվում է Իրանից Վրաստան գազ արտահանել Հայաստանի տարածքով, այդ ժամանակ կատարվել էին մի շարք վերլուծություններ և քննարկումներ, որոնց մասին, սակայն պաշտոնապես շատ չէր խոսվել:
Այժ, պարզ է դառնում, որ գործընթացը մոտ է իրականանալուն և առաջին քայլը, որ կանխատեսվում էր իրանական ԶԼՄ-ների կողմից, այն է ՝ ստեղծել ՀՀ-ում ընկերություն, որ կզբաղվի վերը նշված գործընթացի իրականացմամբ՝ դառնում է իրականություն:

Գործադիր մարմնի որոշմամբ ՀՀ-ում ստեղծվելու է
«ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ» ՓԲԸ-ն, որի բոլոր բաժնետոսմերը պատկանում են պետությանը:

Ընկերության ստեղծումը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը:

Գործընթացի վերջնական նպատակն է ՀՀ-ում էներգակիրների անհրաժեշտ չափաքանակների ապահովումը՝ գազի և էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման միջոցով:
Իհարկե նման գործընթացները իրականանում են երկարաժամկետում, սակայն փաստը մնում է փաստ, որ բանակցություններում «մեկ քայլ առաջ»-ն արդեն իսկ արված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել