No 330 (1.330) Anti-ՀՀԿ-ական ու PRO-հանրապետական

... Վաղուց հայտնի է դարձել ու շատերն են բացահայտվել այս գործով, բայց որ վերջին և այս օրերին կրկին ակտիվացել են որոշ ընդդիմադիր քաղ.գործիչներ և հատկապես Ultra-anti հանրապետական ստատուս գրող գործազուրկ ուսյալներ, ուզում եմ նրանց տեղեկացնել ու մյուսներին հիշեցնել.

1.Դրանց մեծ մասն ուզում է ՀՀԿ-ն իրենց նկատի և մի գործ տա, ինչպես եղավ շատ ընդդիմադիրների հետ,

2. Դրանց մի մասի հակահանրապետականությունը ավարտվում է այն կաբինետում, որտեղից ինչ որ գործի կամ պաշտոնի նշանակման հույսեր են արթնացնում,

3. Դրանց մի մասն էլ հանրապետականի կողմից ինչ որ գործ ու պաշտոն խոստացված, բայց հետո որոշ օբյեկտիվ պատճառներով այդ խոստումը Չստացված հանգամանքից են կատաղած....

4. Դրանց մի մասն էլ հենվում է այն անառողջ տկարամտությունից, որ կուսակցությքւնները փորձում են վերբովկա անել ֆեյսբուքում իրենց թունդ ընդդիմախոսներին ու "բալքիմ" իրենք էլ մի բանի տեր դառնան:

5. Մի քանի տասնյակ իրական ընդդիմադիրներ ավելի համեստ ու առանց կեղեքիչ ստատուսներ գրելու իրենց պայքար են մղել, մղում ու տառապում......

P.S.-այս ստատուսը չէր գրվի, եթե վերջերս ինձ ծանոթ մեկը հանրապետականից աշխատանքի առաջարկ ստացած, բայց արդեն հույսը կորցրած լինելով, ֆբ-ում իրեն Սասնա Ծռի տեղ չդներ իր հիպեռ-մերկացնող ստատուսներով....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել