2016 թվականի սկզբին ՀՀ-ի առջև ծառացան բազում ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգությանն առնչվող խնդիրներ: Հիմնական գործընկեր երկրներում 2015 թվականին սկիզբ առած տնտեսական ճնշումները, արտաքին լոգիստիկ խնդիրները իրենց բացասական ազդեցություն ունեցան տնտեսական աճի վրա: Չնայած դրան արձանագրվեց 4.8 տոկոս տնտեսական աճ, որն արձանագրվեց գնանակումային միջավայրում: Հայտնի է, որ գնանկումային միջավայրը, որպես կանոն, խոչընդոտում է տնտեսական աճին:

Փաստացի կառավարության կողմից իրականացված հակացիկլային քաղաքականության շնորհիվ նախորդ տարվա բացասական շոկերն ամբողջությամբ կլանվեցին տնտեսության կողմից և չփոխանցվեցին 2016 թվական: Արդյունքում, դա հնարավորություն տվեց խուսափել արտաքին ցնցումների պատճառով բնակչության եկամուտների 20-30 տոկոս նվազեցումներից: Տարվա առաջին կեսը տնտեսական առումով հաջող համարելու հիմնական հանգամանքը արտահանման աճն է և արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի կրճատումը, ինչը հենց արդյունաբերության ծավալների ավելացմամբ է պայմանավորվել: Արդյունաբերական արտադրանքն այս ընթացքում աճել է 8,9 տոկոսով: Այստեղ մշակող արդյունաբերությանը աճել է 5,1 տոկոսով, իսկ հանքագործական արդյունաբերությանը՝ 18.8 տոկոսով:

2016 թվականի առաջին 6 ամիսների տվյալների համաձայն, ապրանքային արտահանումը գրանցել է 16.7 տոկոս աճ այն ժամանակ, երբ ներմուծումը սկսել է վերականգնվել՝ գրանցելով միայն 3.7 տոկոս նվազում: Փաստացի արտահանումը աճել է շուրջ 116.6 մլն դոլարով այն ժամանակ, երբ ներմուծումը գրանցել է մոտ 56 մլն դոլարի չափով նվազում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել