Մտնում եմ գյուղմթերքի խանութ: Վաճառողը (չգիտեմ` որքանո՞վ է կարևոր, բայց տարիքով կին էր) հայտնեց, որ չի կարող ինձ օգնել ձմերուկ ընտրելու հարցում, որովհետև ինքը «դրա լավն ու վատը չի հասկանում»: Ու էդպես մտքումս` «լավ, բա գործից բան չհասկացող մարդը էդ գործի մեջ մտել է հանուն ինչի՞», հասկացա, որ հարցս հռետորական է մեր իրականության պայմաններում, ուր շատերն են այնտեղ, որտեղ իրենց տեղը չի (բարեբախտաբար, թվով քիչ, բայց կան և նրանք, ովքեր իրենց գործը գիտեն): Մտա մեկ այլ խանութ, այլ բան գնելու: Վաճառողը (չգիտեմ, թե որքանո՞վ է կարևոր, բայց երիտասարդ տղա էր) բարեհամբյուր սպասարկեց, մաքրեց իմ գնած ապրանքներից մեկի վրա նստած փոշին, թեև կարող էր անփութորեն դնել տոպրակի մեջ` հայկական վաճառական ավանդույթներին համապատասխան, վերջում` իմ կողմից հայտնած շնորհակալությանը փոխադարձեց նույն պատասխանով ու բարի գիշեր մաղթեց...

ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆ էն մարդկանց, որոնք գաղջի, ատելության, տգիտության, մոլորության մեջ խեղդված հասարակության մեջ պահպանում են իրենց ներսում ՄԱՐԴՈւՆ մոլորակի մյուս բնակիչներից ՏԱՐԲԵՐՈՂ հատկանիշները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել