Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված տղամարդը քիչ առաջ մահացավՔիչ առաջ մահացել է Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում իրականացրած Քաջիկ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից հայտնում էին, որ այրվածքներն անհամատեղելի են կյանքի հետ: Ինչպես հայտնի է, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 30-ին: Հանրահավաքի ժամանակ ինքնահրկիզված տղամարդուն բժշկական կենտրոն էին տեղափոխել ցուցարարները, քանի որ նա հրաժարվել էր ոստիկանների առաջարկած մեքենայով տեղափոխվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել