Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված տղամարդը քիչ առաջ մահացավ
18:19 , 2 օգոստոս, 2016
Քիչ առաջ մահացել է Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում իրականացրած Քաջիկ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից հայտնում էին, որ այրվածքներն անհամատեղելի են կյանքի հետ: Ինչպես հայտնի է, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 30-ին: Հանրահավաքի ժամանակ ինքնահրկիզված տղամարդուն բժշկական կենտրոն էին տեղափոխել ցուցարարները, քանի որ նա հրաժարվել էր ոստիկանների առաջարկած մեքենայով տեղափոխվել: