2 Օգոստոսի 2016

Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում օգոստոսի 1-ին «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոնի» «Անհատական մրցավազքի» երկրորդ փուլին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Նիկարագուայի, Անգոլայի և Քուվեյթի զինված ուժերի տանկային անձնակազմերի հետ միասին մասնակցել է ՀՀ զինված ուժերի տանկային երկրորդ անձնակազմը:

Տանկի հրամանատարն է լեյտենանտ Նարեկ Դանիելյանը, նշանառու-օպերատորը` եֆրեյտոր Արտյոմ Մովսիսյանը, մեխանիկ-վարորդը` շարքային Գևորգ Շմավոնյանը:

Հայաստանի ԶՈՒ տանկային անձնակազմը մրցուղին անցել է 27 րոպե 20 վայրկյանում և զբաղեցրել մրցափուլի երկրորդ հորիզոնականը: Մրցափուլի առաջատարն էր Ղազախստանի տանկային անձնակազմը` 23 րոպե 131 վայրկյան ցուցանիշով: Երրորդ տեղում է Ղրղզստանի անձնակազմը, որը մրցուղին անցել է 28 րոպեում։

ՀՀ զինված ուժերի տանկային երրորդ անձնակազմը «Անհատական մրցավազքին» կմասնակցի օգոստոսի 5-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել