Նախորդ տարվանից համաշխարհային տնտեսությունում առկա բացասական ալիքները այս տարեսկզբին փորձում էին իրենց զգացնել տալ Հայաստանում:

Եթե վերլուծենք վերջին ամիսներին արձանագրված տնտեսական ցուցանիշները, ապա կտեսնենք, որ տնտեսությունը կարողացավ դիմադրել այդ ճնշումներին և անգամ նախորդ տարվա համեմատ գրանցեց մի շարք դրական տեղաշարժեր:

Այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 4.4 տոկոս տնտեսական աճ, իսկ ինչ վերաբերում է կիսամյակի տնտեսական ակտիվությանը, ապա նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ այն աճել է 4.8 տոկոսով:
Արտաքին բացասական էֆեկտների դեմ պետական գործիքների արդյունավետությունը կարելի է որակել դրական:

Բազմաթիվ փորձագիտական գնահատականների համաձայն, առանց պետական աջակցության բնակչության եկամուտները կարող էին նվազել 20-30 տոկոսով,ինչի հետևանքների մասին կարծում եմ ավելորդ է խոսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել