Panorama.am-ը գրում է.

«Հայաստանում եղել են պետության համար վտանգավոր իրավիճակներ, սակայն որևէ իրավիճակից մենք դասեր չենք քաղել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը՝ խոսելով ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ բռնի գործողությունների մասին:

Ըստ նրա, խոսվում է, որ ոստիկանությունը բարեփոխվել է, քննչական մարմինները սկսել են աշխատել միջազգային չափանիշներով՝ հարգելով մարդու իրավունքները , սակայն ամենևին այդպես չէ:

«Այսպիսի իրավիճակում  չկա պատասխանատվություն երկուստեք՝ և իշխանությունը, ըստ էության, պատասխանատվություն չի կրում իր գործունեության, արարքների համար, և ընդդիմությունը: Նման իրավիճակում ունեցանք տուժած լրագրողներ, ովքեր կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունը և դարձան քաղաքացիական հագուստով մարդկանց թիրախը: Նրանք իմանալով, որ լրագրողներ են, հարձակվեցին նրանց վրա, հետապնդեցին, ծեծեցին, կոտրեցին տեսախցիկները»,- ասաց Թ.Թովմասյանը՝ հավելելով, որ ոստիկանությունը պետք է հրապարակավ բացատրություն տա, թե ովքեր էին այդ քաղաքացիական հագուստով անձիք:

«Այնպիսի իրավիճակ էր, երբ չկար որևէ պատասխանատու: Ով էր պատասխանատու՝ թաղային խուժանը, ով լցվել էր փողոցում, փողոցային ձևով հարցերն էր կարգավորում՝ որևէ առնչություն չունենալով ոչ բողոքի, ոչ ընդդիմադիր զանգվածի, ոչ առավել ևս քաղաքական պրոցեսների հետ»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել