Ստեղծված իրավիճակից ելք կար ու միանշանակ պետության հաղթանակով: Իմ կարծիքով դա տեղի չունեցավ այն պատճառով, որ մեր պաշտոնյաներին աշխատանքի վերցնելիս, իսկ կուսակցություններին ամբիոններ տրամադրելիս, դրանց բոլորին ՙՙդեբիլիզմի դետեկտորով՚՚ չեն զննում: Ժողովուրդն էլ սոսկալի մեղքի իր բաժինն ունի, իսկ վերջինից ընդամենը պահանջվում էր, որ կանգներ փողոցում, թեկուզ իր տան, կամ աշխատավայրի առաջ ու երկու կողմերից էլ պահանջեր, որ ՉԿՐԱԿԵՔ, ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ: Այդ ժամանակ երկուսն էլ ստիպված էին լինելու գտնել պետությանը չվնասող հանգուցալուծում, իսկ հավանական երրորդ անհայտ կողմը արագ կբացահատվեր, եթե փորձեր կրակել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել