Հայրիկյանը բաց նամակ ա գրել ընդդիմադիր դաշտի թեկնածուներին: Գրել ա, բնականաբար, դասական ուղղագրութեամբ: Էստեղ հարկավոր ա հիշել, որ դասական ուղղագրության վերադառնալու գլխավոր ջատագովներից մեկն էլ հենց Պարոյր Հայրիկեանն ա, ու էդ ճամբարի գործիչները հաճախ իրենց գաղափարական հենք ու առաջնորդ հենց նրան են համարում: Հիմա ուզում եմ մի կողմ թողնել էդ դասական ուղղագրության վերադարձի բոլոր բացասական կամ բացասական կողմերը (դրական չկա) ու մի հարց տալ. ինչու՞ են ոչ կոմպետենտ մարդիկ իրենց քիթը խոթում մի էնպիսի ոլորտի մեջ, որի մասին գաղափար անգամ չունեն, ընդ որում՝ անպայման քաքմեջ են անում էդ ոլորտը: Դասական ուղղագրության սույն մոլի հետևորդն ու պաշտպանը երկու տող նամակում ավելի քան երեսուն ուղղագրական սխալ ա արել: Մի անգամ էլ գրեմ. երեսունից ավելի ուղղագրական սխալ՝ մի կարճ նամակում (կետադրականների մասին չեմ խոսում): Ի՞նչ անուն կտաք էն աշակերտին կամ ուսանողին, ով պարզ թելադրության մեջ երեսուն ուղղագրական սխալ ա անում: Էս ա՞ ձեր գոված միասնական ուղղագրությանը վերադառնալու հետևանքը: Եթե նույնիսկ ինքն ա իր պաշտած ու պաշտպանած ուղղագրութեան հարցում էսքան անգրագետ, ապա ի՞նչ կլինեն մյուսները, երբ դպրոցներում փորձեն սովորել բառամիջյան օ-ի ուղղագրութիւնը: Զզվելի ա ուղղակի:

Ներքևում քառակուսի փակագծերով նշել եմ տառասխալները:

***

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԸՆ[Դ]ԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

Մամ[ո]լից տեղեկացայ, որ միասնական թիմի ցանկութիւն է եղել... եւ չի իրականացել։ Այդ ուղղութեամբ իմ զանգերն էլ անարձագանք էին մնում։ Եւ Րաֆֆի [Հ]․-ն էր շատ զբաղուած եւ Հրանտ Բ․-ը։

Ճշգրիտ հարցումներով 5 օր առաջ Ս․Ս․-ն ուներ 43-45%, իսկ ՊՀ-ն, ՀԲ-ն եւ Ր[Հ]-ն՝ 5-35%: Եռեակի միասնաբար հանդ[ե]ս գալու դ[ե]պքում ՍՍ-ն ունենում էր 30%, իսկ եռեակը՝ 67-69% (սա քուէարկողների՝ ընտրութեան մասնակցողների թ[վու]մ)։ ՈՒզում էի առաջարկել ծանոթանալ այս թ[վ]երին եւ նոյնիսկ միասնական ուժերով ստուգել այս հրաշքը։

Բայց սիրելի գործընկերներս միասնաբար հաղթանակի ձգտելու փոխար[ե]ն մտածում էին ինչպէս բարձրացնել իրենց պարտութեան տոկոսները։ Եւ արդ[ե]ն ասում [է]ն՝ ուշ է։

Իրականում, եթէ ես ընտրութ[եու]նները [հ]ետաձգեմ 14 օրով, ապա մենք կարող [է]նք մեկ միասնական թեկնածու առաջարկել, ի մի բերել բոլորիս ծրագրերը եւ 10 օր էլ միասին ներկայանալ ժողովրդին։ Եւ այդ դեպքում մեր միասնական տոկոսը ոչ թէ 70%, այլ՝ 80% էլ կդառն[ա]։

Սիրելի Րաֆֆի եւ Հրանտ, կամ մենք իրար հետ կհասնենք արդիւնքի կամ կպարտ[վ]ենք առանձին-առանձին։

Հիմա [Ձ]եզ հրապարակա[վ] [է]մ դիմում եւ [Ձ]եզ ձայն տալու տրամադր[վ]ած մարդիկ էլ թող իմանան, թէ պարզունակ [հ]ա[վ]ակնութ[եու]նների պատճառով ձ[է]ր ծրագրերն իրականացնելու ինչ հնարա[վ]որութ[եու]նից [է]ք դուք զրկ[վու]մ։ Սա ձեզ ասում է 96թ. միասնական թեկնածուի ճարտարապետը։

ժողովուրդ, մենք ընդամենը 30 Ժամ ունենք ու ոտքի ելեք ու ոտքի հանեք ձեր բոլոր հնարա[վ]որութ[եու]նները։ Ր[Հ]-ին եւ ՀԲ-ին բացատրեք, որ սա մեր բոլորի յաջողութեան հասնելու վերջին հնարա[վ]որութ[եու]նն է։ Ինձ ձայն տ[վ]ողներին բացատրել պ[ե]տք չէ։ Նրանք պատրաստ են...

Մշակուած են նաեւ կազմակերպական, հոգեբանական, միասնական թեկնածուի ընտրութեան տարբերակները։

Աստուած մեզ բոլորիս պահապան։

Ձեր՝ Պարոյր Հայրիկեան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել