hillary_clinton_bernie_sandersԱՄՆ նախագահի նախընտրական արշավի մասնակիցներ՝ սենատոր Բեռնի Սանդերսի և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմնակիցները պայմանավորվել են վերանայել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուի առաջադրման մեխանիզմը, սակայն նոյեմբերին նախատեսված քվեարկությունից հետո: Այս մասին հայտնում է TASS-ը:

Ինչպես շաբաթ օրը հայտնել է Рolitiko պարբերականը, պայմանավորվածությունը ձեռք է բերվել հիմնականում Սանդերսի նախաձեռնությամբ անցկացված տևական դեբատներից հետո՝ ուղղված, այսպես կոչված, «սուպատվիրակների» դերի թուլացմանը:

Կողմերը պայմանավորվել են նախագահական ընտրությունների ավարտից հետո 60 օրվա ընթացքում ստեղծել 21 անդամներից կազմված միացյալ հանձնաժողով: Հանձնաժողովի հիմնական խնդիրը կլինի նախագահի թեկնածուի առաջադրման կարգում փոփոխություններ մտցնել արդեն 2020 թվականի համագումարին: Բացառված չէ, որ «սուպերպատվիրակների» թիվը կկրճատվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել