Tert.am-ը գրում է.

Այսօր 6-րդ օրն է, ինչ «Սասնա ծռեր» խմբի զինված անդամները, մուտք գործելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց։ Առ այսօր նշված տարածքում պատանդի կարգավիճակով գտնվում են ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ևս երկու ոստիկան: Նրանից մի քանիսը մինչ այդ ազատ են արձակվել տարբեր պատճառներով:

Զինյալների պահանջն է` ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին: Հընթացս պահանջներին ավելացավ ևս մեկը` ՀՀ իշխանությունների հրաժարականը:

Հիշեցնենք, որ այս գործողությունների արդյունքում հուլիսի 17-ի առավոտյան զոհվեց նշված ՊՊԾ գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը, իսկ երեք ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը վիրավորվեցին: Իսկ «Սասնա ծռեր»-ից վիրավորվեց ջոկատի անդամ, 26-ամյա Թաթուլ Թամրազյանը:


Մինչ այժմ, ոստիկանության և Ազգային անվտանգության հաղորդագրությունների համաձայն` տարվում են բանակցություններ` իրավիճակին հնարավորինս անարյուն հանգուցալուծում տալու համար: Պատկան մարմինների ներկայացուցիչները հավելել են նաև, որ ունեն հնարավորություններ խմբի անդամներին վնասազերծելու համար: Իրավապահների և զինյալների հետ բանակցող երրորդ անձանց հայտարարությունների համաձայն` զինյալների տրամադրության տակ է մեծ քանակի զենք ու ռազմամթերք:

Իրավիճակը հատկապես  լարված էր հուլիսի 20-ին, երբ բախումներ տեղի ունեցան ցուցարարների ու ոստիկանների միջև, ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային նռնակներ,  արցունքաբեր գազ, իսկ ցուցարարներից ոմանք էլ քարեր ու «պուգաչներ» էին նետում ոստիկանների ուղղությամբ: Սրա հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժկենտրոններ «գազային թունավորում»և  «սալջարդ» ախտորոշումներով տեղափոխվեցին մի քանի տասնյակ ոստիկաններ ու քաղաքացիական անձինք: Բարեբախտաբար, ինչպես հաղորդվեց տուժածներից և ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել