Քաղաքական դաշտի համընդանուր մահացած վիճակում ժամանակ առ ժամանակ Էրեբունու թեմայով խոսում են հին մեռելները: Ու ամենահետաքրքիրն այն է, որ նրանցից շատերը մտածում են, թե ժողովրդի հիշողությունը կարճ է:

Այս 4 օրերի երկարատև քննարկումներից հետո, Համախմբում կուսակցության ներկայացուցիչները որոշել են իրենց ասպարեզ նետել: Ու հետաքրքիրն այն է, որ Օսկանյանը լրագրողների հետ զրույցում ոչ այս կողմ ոչ այն խոսում իշխանությունների վարքագծի վերաբերյալ Էրեբունու դեպքերի կապակցությամբ: Խոսում է նույն ինքը՝ հոկտեմբերի 27-ի, 2008-ի մարտի 1-ի, 2004-ի ապրիլյան դեպքերի բոհով անցած Օսկանյան Վարդանը:

Պարոն Օսկանյան, իսկ դուք մարտի 1-ին որտեղ էի՞ք, ի՞նչ գործողություններ եք նախաձեռնել, ի՞նչ եք փորձել անել: Ու ինձ մոտ խորը կասկածներ կան, որ Համախմբան անդամները կամ իրենց են հիմարի տեղ դրել կամ ժողովրդին: Քաղաքական ակտիվությունը հասկանալի գործընթաց է, բայց այնպես արեք որ բարոյականության սահմանները գոնե չանցնեք: Օսկանյանականների հայտարարություններն այս դեպքերի վերաբերյալ ոչ այլ ինչ են, քան ցինիզմի վառ դրսևորումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել