Լևոն Զուրաբյանի և այլոց հայտարարություններից պարզ է դառնում, որ Կոնգրեսի նորաստեղծ կուսակցության կազմում ընդգրկվելու են հիմնականում անկուսակցական կոնգրեսականները: Հաշվի առնելով, որ Կոնգրեսում եղած կուսակցությունների մեծ մասը արդեն հայտարարել է, որ իրենք մտադրություն չունեն կազմալուծել սեփական կուսակցությունները, ապա ստացվում է, որ այդ կերպ պահպանվելու է առանձին «Հայ Ազգային Կոնգրես» (կամ այլ անվանմամբ) կուսակցությունների դաշինքը և ստեղծվելու է առանձին «Հայ Ազգային Կոնգրես» (կամ այլ անվանմամբ) կուսակցություն: Եթե հաշվի առնենք նաև այն, որ նորաստեղծ կուսակցությունը ղեկավարելու է Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ կուսակցության կազմում ընդգրկված են լինելու Լևոն Զուրաբյանը և այլոք, ապա ստացվում է, որ «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքում, անկախ ամեն ինչից, լուրջ փոփոխություններ են լինելու:

Հ.Գ. Կոնգրեսը ոչ միայն «ինստիտուցիոնալ փոփոխություն» պիտի անի, այլև առաջին հերթին պիտի փոխի ելույթների ու հարցազրույցների «ոճը» (Տեր-Պետրոսյանին չի վերաբերում):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել