Tert.am-ը գրում է.

«Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը , նշում է, որ Էրեբունու ՊՊԾ-ի գրոհի  հետևանքով արդեն իսկ կան զոհ և վիրավորներ, այսինքն՝ մենք գործ ունենք իրական ողբերգության հետ, ինչն անհապաղ պետք է կանգնեցնել։

Նա, մասնավորապես, իր կոչում նշել է.«Բոլորիս համար անսահման ցավ է, որ Էրեբունու ՊՊԾ-ի գրոհի  հետևանքով արդեն իսկ կան զոհ և վիրավորներ, այսինքն՝ մենք գործ ունենք իրական ողբերգության հետ, ինչն անհապաղ պետք է կանգնեցնել: Հայկական Վերածնունդը՝ ի դեմս իմ գործընկերներ Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի, հայտնել է իր դիրքորոշումը, և  միանալով նրանց՝ ես առաջարկում եմ մեկ քայլ առաջ գնալ և նախաձեռնել բանակցություններ, եթե կուզեք՝ նաև երկխոսություն, որը հնարավորություն կտա լիցքաթափել գերլարված իրավիճակը և ապահովել խաղաղ հանգուցալուծում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել