Պատմական գիտությունների թեկնածու

Նախագահական ընտրությունների ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը ուշագրավ է հետևյալ առումներով`
1.Տեր-Պետրոսյանը ևս մեկ անգամ խոստովանեց, որ ՀԱԿ-ը այդպես էլ չկարողացավ կատարել իր առաքելությունը և պառակտված է:  

2. Խոսելով արտագաղթի մասին` Լևոնը մոռանում է, որ մեր պետականության համար վտանգավոր դարձած այդ խնդիրը սկիզբ է առել հենց ՀՀՇ-ի կառավարման տարիներին:
3. 1920թ. Հայաստանի Առաջին Հանրապետության անկումն անխուսափելի էր այն պատճառով, որ բոլշևիկյան իշխանությունները խնդիր էին դրել խորհրդայնացնել Անդրկովկասյան հանրապետություններն, ինչն էլ կատարեցին, սակայն այդքան տարածքային կորուստներ չէինք ունենա, եթե այդ ժամանակվա կառավարությունը ճկուն գործեր:
4. Այսրկովկասը համարել ոչ ռազմավարական տարածաշրջան ճիշտ չէ, քանի որ միայն իրանական խնդիրը բավական է, որ այն ԱՄՆ և ՆԱՏՕ-ի համար լինի գերակա ուղղություն համարվող շրջան:
5. Միամտություն է կարծել, թե տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությունը պատրանքային է: Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ հարմար առիթի դեպքում Թուրքիան չի վարանի ագրեսիա կիրառել իր հարևանների, այդ թվում նաև Հայաստանի նկատմամբ, ինչպես այսօր անում է Սիրիայի հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել