Սակայն այս ամենը չի եզրափակվում միայն տնտեսական հարաբերություններով: Որևէ երկրի հետ լուրջ գործընկերային հարաբերություններ ունենալու և փոխադարձ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ է ազատ մուտք-ելք ունենալ:

Վերջերս Հայաստանում Եվրամիության պատվիրակության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ Հայաստանը Եվրամիության հետ վիզաների ազատականացման ծրագրի օրակարգում է: Նա մասնավորապես նշել է. «Խոսվում է արևելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքների մասին, որտեղ դրվելու է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի սկիզբը, որը մենք պետք է իրագործենք մինչև հաջորդ գագաթաժողովը: Հայաստանը մոռացված չէ, դուք օրակարգում եք»:

Դիվանագիտական առումով նման հայտատարությունները շատ կարևոր դեր ունեն: Հուսանք այս ամենը կտեղափոխվի նաև գործնական դաշտ և գործընթացը կհասնի իր տրամաբանական ավարտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել