Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը վաճառում է զենքը Ադրբեջանին և վաճառում է նաև Հայաստանին, Ռուսաստանը այս պահի դրությամբ գործում է հավասարակշռված, շատ ուշադիր հետևում է, որ զենքի վաճառքի համամասնությունը լինի հավասարակշված. Tert.am-ի հետ խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի մասին՝ ասաց Ռուսաստանի Դաշնության Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը:

«Իհարկե Հայաստանն ու Ադրբեջանը կուզեն, որ Ռուսաստանը հենց իրենց կողմն անցնի: Հնարավոր է, որ հենց ռուսական քաղաքականության սխալն այն է, որ նա ընտրել է հավասարությունը: Պետք է ասեմ, որ Ռուսաստանը Հայաստանին համարում է իր վաղուցվա և  վստահելի գործընկերը տարածաշրջանում: Այդ պատճառով է, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ոչ պաշտոնական համակրանք ունի»,- ասաց Ալեքսեյ Մուխինը՝ նշելով, որ ցավոք սրտի, իրենք չեն կարող այդ համակրանքն առավել ակնհայտ դրսևորել: Ըստ նրա՝ դա կարող է բերել իրավիճակի լարման, հետևանքները կարող լինել շատ վատ, այդ թվում՝ Հայաստանի համար:

Նշենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցին ընդառաջ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ադրբեջանը վերջին տարիներին դարձել է Ռուսաստանի առաջատար գործընկերներից մեկը, ռուսական սպառազինության մատակարարումները Ադրբեջան շարունակվում են՝ համաձայն կնքված պայմանագրի, և Մոսկվան մտադիր է զենքի վաճառքի նոր պայմանագրեր կնքել Բաքվի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել