Tert.am-ը գրում է.

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՌԴ- Ադրբեջան զենքի պայմանագիր կնքելու հերթական պայմանավորվածությանը՝ ընդգծելով, թե հատկապես ապրիլյան պատերազմից հետո չի կարելի այն ապտակ համարել ռազմական դաշնակից ՀՀ-ին: Ըստ նրա` ՌԴ-ն նման քայլերի է գնում սեփական շահից դրդված, որպեսզի Ադրբեջանին չնետի ՆԱՏՕ-ի գիրկը: Սարգսյանի համոզմամբ՝ լավ կլինի Հայաստանն ինքն արժանապատիվ կեցվածք ընդունի, սակայն ոչ հակառուսական տրամադրություններ հրահրելով, որը կարող է նրանց համապատասխան արձագանքին արժանանալ:

-Պարոն Սարգսյան, ՌԴ-ն հերթական պայմանավորվածությունն է ձեռք բերել Ադրբեջանի հետ նոր ռազմական պայմանագիր կնքելու համար: Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանին հասցված ապտակ չե՞ք համարում սա դաշնակից Ռուսաստանի կողմից:

-Ես նման կոպիտ կերպով չէի արտահայտվի՝ ապտակ կամ չգիտեմ ինչ, քաղաքականության մեջ նման արտահայտություններ չեն անում, բայց համարում եմ, որ դա իրենց հետևողական քաղաքականությունն է այս տարածաշրջանում՝ պայմանավորված սեփական շահերով և կարծում եմ, որ նաև մեր գործողությունների արդյունքն է: Ժամանակին էր պետք գնալ, երբ 6 տարի առաջ էին նրանք պայմանագիր կնքում նորագույն  զենք վաճառելու համար: Այդ ժամանակ պետք էր ընդդիմանալ, բայց հիմա ստացվում է, որ ՌԴ-ն ելնելով այն բանից, որ Ադրբեջանը կարող է Թուրքիայի հետ այնպես սերտաճել, որ ՆԱՏՕ-ն գա հասնի Հարավային Կովկաս, ինքը պետք է ամեն գնով Ադրբեջանին պահի իր ազդեցության ոլորտում: Պարզ պետք է խոսենք, որ սա իր գերխնդիրն է այս պահին, և դրանից ելնելով կարող է  գնալ այդ քայլին, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը  պետք է նեղացած երեխայի կեցվածք  ընդունի և սկսի անընդհատ բողոքել, թե մյուսին լավ ես նայում, ինձ՝ վատ: Սա քաղաքականության  մեջ ընդունված բան չէ, պետք է արժանապատվությանը համապատասխան քայլեր կարողանալ անել:  

-Իսկ ըստ Ձեզ, արժանապատվությանը համապատասխան որևէ քայլ արվո՞ւմ է մեր կողմից:  

-Իհարկե ոչ,  ես գտնում եմ, որ մենք ենք մեղավոր:

-Լավ, իսկ այդ դեպքում ինչպե՞ս պետք է ցույց տանք, որ ներկա իրավիճակում արժանապատիվ երկիր ենք և ի՞նչ պետք է անենք հենց այս շրջանում, երբ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ն նախաձեռնող քայլեր է ցուցաբերում:    

-Հայաստանը նախ պետք է ունենա այնպիսի ռեսուրս, ինչպիսին Ադրբեջանը, նրա ներքին ռեսուրսների մասին է խոսքը՝ և՛ մարդկային, և՛ նյութական:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել