Haymedia.am-ը գրում է.

Սկսվել է զորակոչը, հետևաբար նաև՝ զորացրումը: Այս անգամ զորացրվելու են մեր տղաները, ովքերի մասնակցեցին պատերազմական գործողություններին, տղաները, ովքեր պահեցին դիրքերը, դաս տվեցին թշնամուն: 20-ամյա պատանիներ, ովքեր իրականում ծանոթ են վառոդի հոտին:

Միշտ ենք ունեցել զորացրվող նման տղերք, բայց այս անգամ դրանք հազարներ են: Վստահ եմ, որ իրենց համար կյանքն այսուհետ այլ է լինելու, բայց հուսով եմ, որ իրենց դերակատարումը մեր կյանքում նույնպես այլ է լինելու: Այդ տղաներին մենք պետք է ընկալենք ոչ միայն «թղթով» մասնակից, այլ նաև կարգավիճակով՝ մասնակից ռազմական գործողությունների: Նրանք պաշտպաններ են, որոնց մենք հիմա պետք է պաշտպանենք:

Պաշտպանենք անարդարությունից, արտագաղթից, գործազրկությունից, կոռուպցիայից և այլ հանրային արատներից: Տղերք, բայց դա պետք է անենք միասին, մեր տունը պետք է կառուցենք միասին, գիտեմ դժվար է լինելու, բայց ուրիշը չի գալու անի: Այնպես որ՝ բարով եկաք: Դուխով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել