Ապրիլյան պատերազմը, որի ակտիվ փուլը տևեց չորս օր, իսկ մինչև ապրիլի վերջ և մայիսի սկիզբ դեռևս Հայոց բանակի զինվորի հետ շարունակում էին մարտական հերթապահություն իրականացնել հազրավոր կամավորներ, զինվորի կողքին , ամենածանր այդ օրերին ոչ մի կերպ չերևացին այսօրվա բանակը քննադատողներից ոմանք: Ես չեմ ասում էն գեներալական սասատավին, որ բանակը թալանեցին թողենք շարունակեն իրենց թալանը, ես խոսում եմ գլոբալ բանակը քննադատողին, զինվորի հոգնած դեմքով նկարը քննադատողներին: Այ էտ տեսակի քննադատողներն ինչպես իրենց ժամկետային ծառայությունն էին ջրել հազ ու մի հիվանդության թղթերով, այնպես էլ այդ օրերին հազար ու մի պատճառաբանությամբ Արցախ ոտք չգեցեցին : Անգամ Արցախ գնալու , զինվորներ տեսնելու հրավերից էին հրաժարվում, սարսափում էին ռումբերի ձայնից ... Տո , այ ալամազոններ, տո դուք ով եք, որ մի հատ էլ բանակը դարձրել եք դրոշակ ձեր ինքնահաստատման ճանապարհին: Ձեր նմաններին միշտ ուղարկում էինք պլացի բանալիների հետևից , այ աշխարհից բեխաբարներ , այ վիրտուալ կտրիճ դավոներ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել