Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներ՝ Պավել Մամաևի և Ալեքսանդր Կոկորինի շուրջ աճող սկանդալը...Այս "անհաջողակները",որոնք ոչնչով աչքի չընկան իրենց թիմով ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ, Մոնտե Կառլոի ամենաշքեղ՝Twiga ակումբում այնպիսի շքեղ երեկո են անցկացրել,որ մինչև հիմա ամբողջ Եվրոպան խոսում է այդ մասին...Երկու ընկերները 500 շիշ շամպայն են պատվիրել,որի դիմաց վճարել են 250 հազար եվրո և այն հյուրասիրել են ակումբի գրեթե բոլոր հաճախորդներին...Հյուրասիրության ժամանակ շամպայնները դուրս են բերվել ՌԴ-ի օրհներգի տակ՝զարդարված բենգալյան կրակներով...Հետաքրքիր է,թե ինչի՞ համար են այդպես ուրախացել և այդպես շքեղ այդ "ուրախությունը" նշել ռուս ֆուտբոլիստները,եթե ՌԴ-ի հավաքականը խայտառակ դուրս մնաց հետագա պայքարից...
Life-ի լրագրողները հիշեցնում են,որ Twiga ակումբը Մոնտե Կառլոի ամենահայտնի ակումբներից է,որտեղ մեկ սեղան պատվիրելը հազար եվրո արժի,քանի որ այն գտնվում է Ֆրանսիական Ռիվիերայի ափին...
Ինչպես ասում էր Ֆյոդոր Տյուտչևը՝Умом Россию не понять...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել