Երբ դիտարկում եմ այս ընտրությունների ընթացքը, նախորդած գործընթացները, տարբեր դերակատարների և նրանց ներկայացուցիչների այսպես կոչված պահվածքը, դիրքորոշումները, գալիս եմ մի եզրահանգման՝ երեսուն արծաթներով վաճառվելու, վաճառելու խայտառակ ժամանակաընթացքում ենք... Երբ վաճառեցին մարդկանց ապագայի հույսերը, հանուն որի մարդիկ տվեցին իրենց կյանքը, ազատությունը, առողջությունը, աշխատանքը, վերջին կոպեկները... Որ ասում են՝ գողը գողից գողացավ, Աստված տեսավ, զարմացավ, ճիշտ մեր վիճակն է... Եվ հիմա քննարկվում է՝ ով է ավելի բարոյական՝ վաճառո՞ղը, թե՞ գնորդը: Իսկ վաճառասեղանին դրված է ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ... Մնացել են դեռևս չհուսալքվածները, որոնք չեն ծախվելու, չեն վաճառվելու և վաճառքի չեն դնելու իրենց նամուսը... Հիմա դրանց էլ են ուզում տեսնել վաճառված, որպեսզի համեմատելու բան չմնա... Այ քեզ Սոդոմ ու Գոմոր, որն ինչքան էլ դիմադրեն, չի մնալու, փլվելու է, վերանալու է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել