«Հարց. -Ինչո՞ւ ենք այս տոնը Վարդավառ կոչում:
Պատասխան. -Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով»։

Սխալ պատասխան։ Վարդավառն անկասկած հեթանոսական ծագման տոն է։ Գարնան ու ամռան ծաղկատոները շատ են տարբեր ավանդույթներում (Ἀνθεστηριών, Rosalia և այլն)։ «Վարդավառ»-ը դրանցից մեկն է։

Բառի ստուգաբանական մանրամասները քննության ենթակա են։ Բայց մի բան պարզ է։ Վերևի նշվածն ընդամենը քրիստոնեական վերաիմաստավորում է։ Ուստի նման պատասխան տվողը գոնե պիտի ասեր. «Բուն ծագումը մի կողմ, բայց մեր քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ բառի հիմքում ընկած է Տիրոջ համեմատությունը վարդի հետ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել