Այսօր մահափորձի ենթարկված ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հանդիպեց լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում հայտարարեց, որ չի օգտվելու իր սահմանադրական իրավունքից և չի դիմելու ՍԴ՝ ընտրությունները 15 օրով հետաձգելու պահանջով:  
Սակայն հետաքրքիր է իմանալ, թե ո՞ւմ շահերից էր բխում Պարույր Հայրիկյանի վրա իրականացված մահափորձը`
1. Քանի որ Պարույր Հայրիկյանը չէր գտնվում նախագահի թեկնածուների «ֆավորիտների» շարքում, դա չէր կարող ներքաղաքական դրդապատճառ ունենալ:
2. Դա կարող էր բխել այլ ուժերի շահերից` հիմնականում արտաքին, որոնց ուղղակի «ձեռք» չի տալիս, որ ՀՀ-ում քաղաքական գործընթացները անցնեն առանց մեծ ցնցումների:
3. Եվ վերջապես, մահափորձը կարող էր լինել անձնական բնույթի, իսկ նախագահական ընտրությունները օգտագործվեցին որպես «հարմար» առիթ:
Հ.Գ. Մահափորձի հետևանքով տուժեց ՀՀ վարկանիշը և ինչ-որ չափով «շահեց» հենց ինքը՝ Պարույր Հայրիկյանը` գտնվելով ամբողջ երկրի ուշադրության կենտրոնում, և միաժամանակ ստացավ խոսքը լսելի դարձնելու հնարավորություն, ինչը օգտագործելով, նա արեց հայտարարություն. «Եթե հայ քաղաքական գործիչները մի կողմ դնեն իրենց ամբիցիաները, որևէ մեկի հետ դաշինք կազմելով` մենք կկարողանանք Հայաստանը դարձնել ամենաօրինակելի երկիրը», այսինքն` Հայրիկյանը ևս հասկացրեց, որ իր ՍԴ չդիմելը ունի «գին», ինչը կարող է արտահայտվել ընտրություններից հետո որևէ պաշտոնի նշանակումով:
Մաղթում ենք շուտափույթ ապաքինում Պարույր Հայրիկյանին!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել