Միջնադար ասելուն պես յուրաքանչյուրիս մտքում միանգամից ուրվագծվում են ճոխ հարդերձանքներով շքեղ կանայք, որոնք իրենց սլացիկ կավալերներին թևանցուկ մի դիմակահանդեսից մյուսն են շտապում: Շատերիս մոտ անգամ ափսոսանք է առաջանում, թե ինչու մենք հենց այդ դարաշրջանում չենք ծնվել, երբ տղամարդիկ ասպետներ էին, իսկ կանայք՝ ճակատագրական գեղեցկուհիներ: Այնինչ մինչև 19-րդ դարի վերջը ամբողջ Եվրոպական էլիտան խեղդվում էր գարշահոտության մեջ, որն անգամ թանկարժեք օծանելիքները չէի կարող բթացնել: Այո, տարրական հիգիենայի տոտալ բացակայությունը բերել էր սանիտարական ճգնաժամի, իսկ դրա պատասխանատուն կաթոլիկ եկեղեցին էր: Բանը նրանումն է, որ անտիկ ժամանակաշրջանում մարդու անձնական հիգիենան գրեթե պաշտամունքային հասկացություն էր: Դրա վառ ապացույցն են հին Հռոմում հայտաբերված բազում հանրային լոգարանները:

 Քրիստոնեության մուքտի հետ սակայն բոլոր այդ լոգարանները փակի տակ առնվեցին «իշխողների» կողմից, բացատրելով դա այսպես. ուրիշների աչքի առաջ մերկանալն ու լոգանք ընդունելը մեղք է, իսկ ջուրը տաքացնելու համար վառվող փայտը պարզապես ափսոս է:

Եվ այսպես, հիգիենայի տարրական նորմերի կատարյալ բացակայության պայմաններում միջնադարյան քաղաքակիրթ Եվրոպան ստիպված էր  մարդկային մարմնի գարշահոտության դեմ պայքարել օծանելիքներով:

Եվ եթե բարձրագույն էլիտար խավը 15-16 դդ գոնե մի քանի ամիսը մեկ լոգանք էր ընդունում, ապա 18-րդ դարավերջում անգամ նրանք դադարեցին առհասարակ լոգանք ընդունել կամ լվացվել: Պատմությանը հայտնի են Լյուդովիկոս 14-րդի կենսագրությունից մի քանի ցնցող մանրամասներ. պարզվում է ՝  արքան իր ողջ կյանքի ընթացքում ընդամենը մի քանի անգամ է լոգանք  ընդունել, այն էլ բժիշկների պնդմամբ: Լոգանգի պրոցեսն այնքան դուր չեկավ միապետին, որ նա երդվեց երբեք չլողանալ:

Սարսափելի այդ դարաշրջանում կար ևս մի երևույթ, որն ուղղակի շոկ է առաջացնում: Բանը նրանումն է, որ այդ ժամանակաշրջանում զուգարեններ գոյություն չունեին: Անգամ Վերսալում չկար մի առանձնացված անկյուն, որը նախատեսված լիներ բնական կարիքները հոգալու համար: Այդ իսկ պատճառով արքայական պալատների երկար միջանցքների պատերը ծածկվում էին հսկայական վարագույրներով,   որոնց հետևում էլ պալատականները հոգում էին իրենց կարիքները:  Անգամ երկար տարիներ անց այդ պալատներում առայսօր դեռ  զգացվում է պատերի մեջ ներծծված գարշահոտը: Ահա հենց այս սարսափելի ժամանակներում էր օծանելիքը ձեռք բերեց իր փառքը:

 

Վերադառնանք զուգարանների բացակայության թեմային:Առայսօր պալատների ու արքայական նստավայրերի պատերի վրայի այս խողովակները առաջին հայացքից սովորական ջրատարներ են հիշեցնում: Այնինչ դրանք ուղղակի «ձագարներ» են, որոնց  միջոցով անմիջապես փողոց էր լցվում այն ամենը, ինչը մեր օրերում լցվում է կոյուղատարներ:

Իսկ աղքատներն անգամ այս խողովակների հնարավորությունը չունեին, և գիշարանոթի պարունակությունը նրանք տան պատուհանից անմիջապես փողոց էին թափում օրվա ցանկացած ժամի:Հենց այս ժամանակներում էլ ի հայտ եկան լայնեզր գլխարկները, ընդ որում, որքան լայն՝ այնքան լավ: Այս գլխարկները փրկում էին անցորդներին իրենց գլխին թափվող «անակնկալներից», որովհետև այդպես գոնե գլուխն  ու դեմքը մաքուր էին մնում:

Արդեն 19-րդ դարում, երբ Եվրոպան համակել էին  ժանտախտն ու  սիֆիլիսը, մարդկանց ստիպողաբար ու բռնի ուժով էին միայն կարողանում լոգանքի տանել: Եվ դա զարմանալի չէ. Մարդիկ արդեն սովորել էին իրենց ապրելաձևին ու դա էին համարում ճիշտը: Համաշխարհային բժշկական դասագրքերից մեկում պահպանվել է բժիշկ Ֆ.Ե. Բիլցի այս ժամանակաշրջանի մասին գրառումը. «Անկեղծ ասած ՝  կան մարդիկ, որոնք ուղղակի չեն համարձակվում մտնել գետ կամ լոգարան, որովհետև վաղ մանկությունից երբեք ջուր չեն մտել»: Ահա այսպիսի  դժոխային էր միջնադարյան Եվրոպայի դիմանկարը, երբ անգրագիտության ու անտեղյակության պայմաններում մարդիկ իրենց բոլոր հոգեկան հիվանդությունների  ու մահերի պատճառը համարում էին ոչ թե բժշկության ու տարրական հիգիենայի բացակայությունը, այլ մարդու գլխուղեղի վրա գտնվող «խելապակասության քարը», որը հանում էին գանգատուփը բացելու միջոցով:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել