Panorama.am-ը գրում է.

Միշտ կրկնել եմ՝ պետք չէ մտահոգվել ռուս-թուրքական հարաբերությունների վատացումից,  ուշ թե շուտ երկու մեծ երկիր գտնելու են իրենց հարաբերությունները բարելավելու ուղիները: Եթե կարողանանք օգտվել այդ վատացումից, շատ լավ, եթե չենք կարողանա, ամեն ինչ պետք է անել, որ երբ գա հարաբերությունների լավացման ժամանակը, մեր հաշվին չլինի,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

Նա նշեց, որ պատմության ընթացքում ռուս-թուրքական 100 պատերազմ է եղել, մեկում  հաղթել է Թուրքիան, 99-ում՝ Ռուսաստանը, ամեն անգամ պատերազմներից հետո եղել է հարաբերությունների մերձեցման ժամանակահատված այս կամ այն փոքր երկրի հաշվին:

«Այսօր մեր առջև խնդիր է դրված՝ ձևավորել այնպիսի Հայաստան, որ պատմությունը չկրկնվի, կարողանանք պաշտպանել մեր շահերը, թույլ չտանք մեր շահերի հիման վրա Ռուսաստանը, Թուրքիան մերձեցնեն իրենց հարաբերությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել