Բրազիլիայի Սալվադոր քաղաքի բնակիչ Վալդելուսիո դե Օլիվեյր Գոնսալվեսը բժիշկների սխալի պատճառով մի քանի ժամ դիահերձարանում է անցկացրել:

Բժիշկները քաղցկեղով տառապող 54-ամյա Գոնսալվեսի մահն են արձանագրել և դիահերձարան ուղարկել:

Իսկ հարազատներն այդ ընթացքում հասցրել են դագաղ գնել և թաղմանը նախապատրաստվել:

Գոնսալվեին փրկել է եղբայրը, ով մի քանի ժամ անց դիահերձարան գալով` եղբոր անունով պարկի մեջ շարժում է նկատել:

Այնտեղ ժամանած բժիշկները հիվանդին ուղարկել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք:

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել