Հարազատներն արդեն նախապատրաստվում էին այս մահացած տղամարդու թաղմանը. 2 ժամ անց տեղի ունեցածը ցնցեց ողջ հիվանդանոցը (photo)


03:34 , 30 հունիս, 2016

Բրազիլիայի Սալվադոր քաղաքի բնակիչ Վալդելուսիո դե Օլիվեյր Գոնսալվեսը բժիշկների սխալի պատճառով մի քանի ժամ դիահերձարանում է անցկացրել:

Բժիշկները քաղցկեղով տառապող 54-ամյա Գոնսալվեսի մահն են արձանագրել և դիահերձարան ուղարկել:

Իսկ հարազատներն այդ ընթացքում հասցրել են դագաղ գնել և թաղմանը նախապատրաստվել:

Գոնսալվեին փրկել է եղբայրը, ով մի քանի ժամ անց դիահերձարան գալով` եղբոր անունով պարկի մեջ շարժում է նկատել:

Այնտեղ ժամանած բժիշկները հիվանդին ուղարկել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք: