A supporter of Gulen movement attends a protest outside the Kanalturk and Bugun TV building in Istanbul, Turkey, October 28, 2015. REUTERS/Osman OrsalԹուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի 28 ենթադրյալ կողմնակցի՝ հայտնում է Hurriyet-ը: Իշխանությունները հայտնել են ևս 23 կասկածյալի մասին, որոնց թվում է Թուրքիայի գործարարների եւ արդյունաբերողների կոնֆեդերացիայի ղեկավար Ռիզանուր Մերալը:

Ձերբակալությունը տեղի է ունեցել երկրի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում, Քոնյեում և Քայսերիում:

Պաշտոնական Անկարան Գյուլենի կողմնակիցների գործունեությունը համարում է «զուգահեռ պետություն»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կարծիքով՝ Գյուլենը ձգտում է տապալել թուրքական կառավարությունը: 2013 թվականի խռովությունները Թուրքիայի նախագահը բացատրում է Գյուլենի և նրա կողմնակիցների գործունեությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել