Tert.am-ը գրում է.

Էջմիածնում անցկացված Սուրբ պատարագն իսկապես գագաթնակետն էր էկումենիկ իրողության: Այսօր Էջմիածնում տեղակայված մամուլի կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց Հռոմի պապի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդիին:

Նա նշեց, որ տեղի ունեցած Սուրբ պատարագի ժամանակ մի քանի խիստ կարևոր էկումենիկ պահեր եղան: «Այս առավոտ մենք կրոնական արարողություն միասին իրականացրեցինք, որը էկումենիզմի խորհրդանիշն է ամենախորունկ իմաստով: Մենք ապրեցինք հարստությունը հայ ժամերգության ավանդության: Որոշ տարրեր համադրվել էին, քանի որ ամենասկզբում աղոթքը ու վերջին ավետարանի ընթերցումը տարեր են, որոնք փոխարկված են հենց կաթոլիկ ավանդույթից, ինչը շատ լավ է: Իսկապես, մեծ քայլ էր միասին աղոթելը, մեր փորձառությունը հայ առաքելական եկեղեցու հետ կիսելը»,- նշեց Ֆեդերիկո Լոմբարդիին:

Մոնսինյորը նշեց, որ բնութագրական էր Էջմիածնի պատարագից հետո Պապի կողմից հնչեցրած վերջին խոսքն ուղված Ամենային Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին այն մասին, որ «խնդրում եմ օրհնել ինձ, Կաթողիկե եկեղեցին, մեր միասնական ուղին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել