Tert.am–ը գրում է.

Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմում մնալու վերաբերյալ հանրաքվեի ընտրատեղամասերը փակվել են, սկսվել է ձայների հաշվարկը։ Բրիտանացիների առաջ խնդիր էր դրված որոշել սեփական երկրի զարգացման վեկտորը առաջիկա 10 տարվա համար։

Քվեարկության առաջին արդյունքները կհրապարակվեն ուրբաթ առավոտյան Մանչեսթերում, որտեղ  տեղակայված է ձայների հաշվարկի կենտրոնական շտաբը։

Քվեարկելու հնարավորություն ունեցել է 46,5 մլն մարդ։ Ընտրատեղամասերում, բացի ընտրողներից, եղել են նաև դիտորդներ և ընտրական հանձնաժողովի աշխատակիցներ։  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել