Հայոց պատմությունն ու հասարակական գործունեությունը ուսումնասիրելիս բախվեել եմ մի պարզ և հաստատուն ճշմարտության հետ. հայ ազգն ի բնե ուսման նկատմամբ ունեցել է առաջնային մոտեցում: Անկախ այն հանգամաքից՝ եղել է հայ պետականություն, թե՝ ոչ, ի վիճակի եղել է դիմակայել իր թշնամուն, թե՝ ոչ, հայի համար կրթական ցենզը միշտ բարձր նիշի վրա է եղել: Պատահական չէ այն հանգամանքը, որ հայ ազգն իր լավագույն կրթօջախները՝ Գլաձորի և Տաթևի համալսարանները հիմնել է պետականության բացակայության պայմաններում: Կրթության նկատմամբ առանձնահատուկ սերն արտացոլվում է նաև Եղեռի ժամանակ, գաղթի ճամփան բռնած գաղթականները բազմահազար մատյաններ ու գրքեր են տարհանել Արևմտյան Հայաստանից:

Նորանկախ Հայաստանում դեռևս անկախության հենց առաջին տարիներին կրթությունը և բազային ու հիմնարար կրթություն ստանալը եղել է պետական լուրջ հիմքերի վրա: Դա ասես մի տեսակ դարձել է ավադույթ:

Գործադիրի ղեկավարն օրերս այցելել է «Քվանտ» վարժարան, ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց և «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան», ծանոթացել ուսուցման համար ստեղծված պայմաններին և կրթական ծրագրերին: «Քվանտ» վարժարանն առաջին փորձարարական ոչ պետական դպրոցն է Հայաստանում, որի շրջանավարտներն ստանում են ՀՀ պետական ատեստատ, նաև միջազգային դիպլոմ, որը հնարավորություն է տալիս ավարտական գնահատականներով ընդունվել աշխարհի առաջատար համալսարաններ: Ֆիզմաթ դպրոցն իր մասնաճյուղն ունի նաև Ստեփանակերտում:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու մարդկային ռեսուրսները, կառավարությունը փորձում է գումար ներդնել կրթության մեջ: Իրականում սա մեր նման երկրների համար ճիշտ ճանապարհ է, և պետք է այդ գործընթացը մինչ վերջ տանել և այն դարձնել շարունակական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել