Հասարակության շրջանակներում «Հող հանձնելու» թեման հերթական անգամ ակտուալ է (և գրեթե միշտ՝ անտեղի): Մարդկանց մեծամասնությունը դեմ է այդ քայլին, և որպես հիմնական հակափաստարկ բերում այն, որ ժամանակին արտալղիմյան հողերի (ԼՂԻՄ-ից դուրս տարածքները) համար արյուն է թափվել: Ինչքան էլ այդ փաստարկը տեղին է և ռացոինալ, մեկ է, այնպես չի, որ եթե զոհեր չտայինք, հիմա կարող էինք հանգիստ հանձնել:
Փորձեմ կետերով ներկայացնել բոլոր այն պատճառները, թե ինչու չի կարելի անգամ մեկ մետր տարածք հանձնել.

1.Ռազմաստատեգիական - Այդ հողերի հանձնումով ԼՂՀ-ն շրջապատված կլինի երեք կողմից և թշնամու համար ավելի դյուրին գործ կդառնա կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները և բնակավայրերը խոցել:
2.Տնտեսական - Մշակելի հողեր, գետեր, ռեսուրսներ, որոնք լուրջ դեր կարող են ունենալ ԼՂՀ-ի տնտեսության մեջ:
3.Տրասպորտային - ՀՀ-ԼՂՀ տրանսպորտային կապը ավելի վտանգավոր և դժվար կարող է դառնալ արտալղիմյան հողերի հանձնումով:
4.Պատմական - ԼՂՀ-ն և իր շուրջ գտնվող բոլոր տարածքները միշտ էլ եղել են հայկական, ինչը պետք է պարտադիր հաշվի առնել:
5.Վերաբնակեցում - Եթե արտագաղթի կասեցումը և ներգաղթի նպաստումը իրոքից դառնա պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ (ինչը հույս ունեմ՝ մի օր կլինի), ապա արտալղիմյան տարածքները՝ կազմելով անկախ Հայաստանի շուրջ 20%-ը, շատ խոշոր դեր կունենան այս հարցում:
6.Երկարաժամկետ անվտանգություն - Մի բան ինձ համար կասկածից վեր է. քանի դեռ Ադրբեջան անունով պետություն գոյություն ունի, որն ունի Հայաստանի վրա հարձակվելու հնարավորություն, ապա մենք միշտ էլ պատերազմի վտանգի տակ ենք լինելու և սրա միակ լուծումը Ադրբեջանի Հանրապետության կործանման ծրագրի կազմումն է, որը, եթե օբյեկտիվ լինենք, այժմ հնարավոր չէ, բայց, որպես երկարաժամկետ ծրագիր (50 տարի կամ թեկուզ՝ 150 տարի), իրագործելի է: Հողերի հանձնումը միայն կդժվարեցնի այդ ծրագրի իրականացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել