Թուրքիայի Եվրո-2016-ում Իսպանիայից կրած պարտությունը մեզ մոտ առաջացրեց հրճվանք, ասես դրանով Հայաստանը մտավ Եվրո 2016։
Հիմա էլ սկսել են հիացմունքով արձանագրել թե Թուրքիայում զբոսաշրջությունը խիստ անկում է ապրել։

Մեր թշնամիների անհաջողությունները զուտ արձանագրելուց մենք չենք ուժեղանում։ Թուրքիայում զբոսաշրջության անկումից մեզ մետ տուրիստների թիվը չի ավելանում, Ադրբեջանում նավթի գների անկումից, Հայաստանում նավթ չի հայտնաբերվում։

Այլոց անհաջողությունները սոսկ արձանագրելու մակարդակից պետք է դուրս գալ՝ լինեն դրանք թշնամի պետություններ թե ոչ։ Կոնկրետ Թուրքիայում զբոսաշրջության անկումը այնպես հաղթական ձևով ենք արձանագրում ասես մենք կարող ենք նպաստել դրան, եթե հնարավոր լինել դա արդեն կլիներ մեր իսկ հաջողության ամրագրում, բայց մենք նույնիսկ մրցակցային չենք։

Առաջնթաց ունենալու համար մեզ համար պետք է առաջնահերթ լինի մեր պետության գրանցած հաջողությունները ամրագրելը, թե չէ առանց որևէ ոլորտում աճ գրանցելու հրճվել թե տեսեք Ադրբեջանում կամ Թուրքիայում այս ինչ կամ այն ինչ ոլորտը անկում է ապրել դա նույն է թե մի երեխա հեծանիվ չունենա, սակայն ուրախանա որ հարևանի երեխան ընկավ և նրա ունեցած հեծանիվը վնասվեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել