Tert.am-ը գրում է.

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննվում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք առաջադրելու և որպես խափանման միջոց  կալանքը ընտրելու հարցը:  

Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստի մեկնարկից հետո դեռևս ոչ մի միջնորդություն չի քննարկվել, որովհետև դատավոր Սիմիզար Հովսեփյանը բավարար չափով գիտելիքներ չունի քրեական դատավարության իրավունքի վերաբերյալ:

«Նիստի մեկնարկին ես ներկայացրեցի ինքնաբացարկի միջնորդություն՝ հիմնավորելով, որ   դատավորը չի տիրապետում քրեական դատավարության իրավունքին և այլ կարգավորումներին»,-ասաց նա:

Սեֆիլյանի պաշտպանը, որպես օրինակ նշեց, որ մեկ այլ գործով նույնը դատավորը կալանքի մասին որոշում է կայացրել՝ առանց պատճառաբանության: Փաստաբանը նշեց, որ ինքն այս առումով մտահոգություն ունի:

«Դատավորը որևէ փաստարկ չի կարող բերել, թե ինչու է կալանավորում կամ չի կալանավորում անձին: Ինչպե՞ս կարելի է նման դատավորից ակնկալել արդարադատություն»,-ասաց Արա Զաքարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել