Tert.am-ը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին բանակցությունները որոշակի խոստումներ են պարունակում: Հունիսի 20-ին կայացած հանդիպումից հետո տարածված պաշտոնական հայտարարությունում կոչ է արվում հակամարտության գոտում ավելացնել միջազգային դիտորդների թիվը և նշվում է, որ բանակցություններում ներգրավված բոլոր կողմերը բավարարված են գոյություն ունեցող հրադադարի համաձայնագրով: Այնուամենայնիվ, չնայած դեպի խաղաղություն նման դիվանագիտական ձգտումներին, հակամարտության հիմքում ընկած խնդիրները չլուծված են մնում, գրում է Stratfor ամերիկյան հետախուզա-վերլուծական ընկերությունը:

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ապրիլին հակամարտության բռնկումից ի վեր հանդիպում էին երկրորդ անգամ: Վիեննայում մայիսին կայացած հանդիպմանն արդեն ձեռք էր բերվել համաձայնություն՝ նվազեցնելու շփման գծի ողջ երկայնքով հրադադարի խախտումները: Այդ համաձայնագիրն արդյունավետ էր եղել, բայց Հայաստանի և Ադրբեջանի նախագահները շարունակում են սկզբունքորեն անհամաձայնության մեջ լինել հակամարտության վերաբերյալ: Մայիսի 31-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ միասին կազմակերպեցին հունիսի 20-ի քննարկումները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ: Այնուամենայնիվ, հանդիպումները չեն կանխագուշակում բեկում երկար շարունակվող անհամաձայնության հարցում: Չնայած առաջնորդների խաղաղ խոստումներին՝ Հայաստանը ցանկանում է պահպանել տարածքի նկատմամբ իր դե ֆակտո քաղաքական վերահսկողությունը, մինչդեռ Ադրբեջանը ցանկանում է վիճարկել դա: Ապրիլին այս մոռացված վեճը վերակենդանացնելով՝ Ադրբեջանն այն կրկին աշխարհի ուշադրության կենտրոն բերեց: Չնայած վերսկսված կռվի արդյունքում Բաքուն հարաբերականորեն քիչ տարածք գրավեց, բայց այն թեժացրեց սառած հակամարտությունը և ակտիվացրեց դրա շուրջ ընթացող դիվանագիտական միջնորդությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել