Ալեքսին ու Գրիգորին հիշո՞ւմ եք: Իրենց հայրը Շուշիից կամավոր գնաց Ապրիլյան պատերազմին ու իր կյանքը տվեց: 13 տարեկան Ալեքսի գլխավոր նպատակն իր եղբորը բժշկելն էր: Շատերդ աղոթել եք իրենց համար: Ու ձեր աղոթքները լսվել են: Երկուշաբթի օրը մի ազնիվ հայուհի մի քանի մարդկանց հետ իրենց բերել է Երևան, տուն վարձել, հոգ տարել, հաց տվել, բարի սամարացու պես սիրել ու բժշկի տարել: Երեխային ուղեգրել են վերականգնողական բուժման: Պարզվել է որ նա կարող է լսել բարձր ձայներ ու նրա համար հատուկ սարք են պատրաստում: Ասել են որ երբ լսի, նաև կխոսի: Ահա: Հավատքն ու աղոթքը անհնարը դարձնում են հնարավոր, անհասանելին` հասանելի, սրբում են արտասուք, վանում խավար ու տարածում լույս ու սեր: Դուք էլ քաջալերվեք սիրելի մարդիկ: Սրբեք արտասուք, մխիթարեք իրար ու տարածեք սեր, հավատք ու հույս: Փառք Աստուծո ամեն ինչի համար:

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել