Tert.am-ը գրում է.

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած  Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման ներկայացուցիչները բոլորովին տարբեր խնդիրներ ու նպատակներ ունեն. Հայաստանը պահանջում է, որ էսկալացիա չկրկնվի, Ադրբեջանը պահանջում է՝ իր հսկողությունը սահմանվի որոշ տարածքներում, իսկ  Ռուսաստանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ բոլոր դեպքերում իր դերակատարությունը լինելու է:

Նախագահների հանդիպման թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ Լարիսա Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ այդ հանդիպման ընթացքում չի հնչեցվել բանակցություններին Արցախի մասնակցության հարցն ու մոռացվել են Ադրբեջանի իրականացրած գործողությունները։

«Արցախի մասնակցության մասին երեկ չի բարձրաձայնվել, ավելին՝ մոռացության մատնվեցին նաև ապրիլյան պատերազմի դեպքերը, որն իրականացրել է Ադրբեջանը և որը հակադրվում է միջազգային քաղաքակիրթ աշխարհին: Ապրիլյան դեպքերը մոռացության մատնվեցին այնպես, ինչպես  1988-1991-թթ.-ին Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանությունները։ Իսկ 1994-ին, երբ Բիշքեկի արձանագրությունն էր կնքվում, դարձյալ անտեսվեցին Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված քայլերը»,- ասաց Ալավերդյանը:

Ասուլիսին ներկա մեկ այլ բանախոս «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարևոր գործոն համարեց այն, որ Ռուսաստանը հանդես է եկել առանձին նախաձեռնությամբ, որին չի միացել ԵԱՀԿ-ն։ «Սա Ռուսաստանի նախաձեռնությունն էր, և դա վատ է: Այսինքն՝ Արևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կվերցնի ձեռքը նախաձեռնությունը, այստեղ հարցը Ադրբեջանն ու Հայաստան չէ»,- ասաց Ենոքյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել