Կարծում եմ` հասունացել է ժամանակը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկել և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով, հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքը ` Հայրենիքի պաշտպանության և ազգապահպանության գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Գարեգին Տեր-Հարությունյանին հետմահու շնորհել <<Հայաստանի ազգային հերոս>> Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում:

Հ.Գ. Դրսից ոչ ոք մեր ազգին չի կարող սովորեցնել, թե ովքեր են իր ազգային հերոսները: Անկախ ամեն ինչից` մենք մեր հերոսներին լավ ենք ճանաչում: Նժդեհի հիշատակի առաջ մեր պարտքն է նրան պաշտոնապես ճանաչել որպես ազգային հերոս:

Այս հարցով պատրաստվում եմ նաև ստորագրահավաք նախաձեռնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել