Նախօրեին տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ինչպես պետական պաշտոնյաներին, այնպես էլ հասարակական մի շարք կազմակերպություններին հուզող խնդիրներ:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել են կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների ձևավորման միջազգային փորձն ու միջազգային մի շարք փաստաթղթերով սահմանված հիմնարար սկզբունքները, որոնք ուղղված են հակակոռուպցիոն մարմինների անկախության ու արդյունավետության ապահովմանը: Աշխատանքային խումբը նաև հանդես է եկել հայտարարությամբ՝ առաջարկելով կա՛մ ստեղծել հակակոռուպցիոն ունիվերսալ անկախ մարմին, որն իր մեջ կներառի քննչական, կրթական և կանխարգելիչ բաղադրիչներ, կա՛մ հակակոռուպցիոն անկախ մարմին, որը կունենա կանխարգելիչ և կրթական գործառույթներ:

Նկատենք, որ ներկայացված յուրաքանչյուր մոդել կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ` բացասական կողմեր ու թերություններ: Ոստի անհրաժեշտ է բազմակողմանի ու տարբեր տեսանկյուններից քննարկել տվյալ մոդելները, որի արդյունքում հնարավոր է առաջ գան նոր, ավելի արդյունավետ տարբերակներ ու մոտեցումներ: Նշենք նաև, որ միջազգային փորձը շատ կարևոր է, բայց առաջարկվող մոդելները նախևառաջ պետք է հարմարեցվեն ու համապատասխանեցվեն մեր երկրում առկա խնդիրներին ու մարտահրավերներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել