Դիրքապահ զինվորների համար ֆեյսբուքահայության կողմից ձեռք է բերվել ռազմական հատուկ նշանակության հեռադիտակներ, որի կարևորության ու անհրաժեշտության մասին բազմիցս է խոսվել: Այն ձեռք է բերվել՝ ելնելով կարևորության ու առաջնայիունթյան սկզբունքով: Ծրագիրը, որը կրում է «Հայոց Հզոր Բանակ» անվանումը, նպատակ ունի աջակցել Հայոց բանակին, բարձրացնել դիրքապահ զինվորի անվտանգության պայմանները, բարձրացնել դիրքապահ զինվորի առողջության համար եղած պայմանների արդյունավետությունը: Ֆեյսբուքահայունը մեկ ամիս շարունակ , համակարգված ձևով փոխանցումներ էին կատարում այդ ծրագրի համար բացված հաշվեհամարներին: Դիրքապահ զինվորի համար ստեղցված այս ծրագիրը շարունական է, և այն գնալով մեծ թափ է հավաքում: Շնորհակալ ենք մեր տղերքին, որ մեզ պարգևում են հաղթանակներ... ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ... ԴՈՒԽՈՎ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել